ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաստատել է, որ ինքը Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնում առաջադրվելու ոչ մի մտադրություն չունի: Այս մասին այսօր հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը:
Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի ներկայիս նախագահ Ռոբերտ Զելիկը իր պաշտոնից պատրաստվում է հեռանալ հունիսի 30-ին:
Associated Press-ը գրում է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորյա Նուլանդի փոխանցմամբ՝ Քլինթոնն ասել է, որ դա երբեք չի պատահի: Նրա տեսակետը չի փոխվել: