Ինչպես հաղորդում է ամերիկյան USA Today թերթը, ամերիկյան Արքանզաս նահանգի բնակիչները անակնկալի են եկել, երբ նահանգի կենտրոնական մասերում երկնքից սկսել են թափվել թռչուններ: Ըստ ականատեսների` տեղի է ունեցել մի քանի պայթյուն, որից հետո մի քանի հարյուր թռչուն թափվել են երկնքից:
Մասնագետները կարծում են, որ պայթյունների հետևանքով թռչուններն ապակողմնորոշվել են և խլացել: Նրանք ենթադրում են, որ դա հավանաբար եղել է ամանորյա հրավառության պայթյունները: Ըստ մասնագետների` Արքանզասում ընդհանուր առմամբ սատկել է մոտ 3000 թռչուն: Ոմանք էլ ենթադրում են, որ հնարավոր է, թռչունները թունավորված լինեն, սակայն առայժմ կոնկրետ ապացույցներ չկան: