Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Վաղարշի տղան լիովին ընդունեց մեղքը

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում ցուցմունք տվեց «Վաղարշ եւ որդիներ» (ոսկու շուկայի) ընկերության տնօրեն Վաղարշ Աբրահամյանի որդին` ամբաստանյալ Արտյոմ Աբրահամյանը: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է զենքի գործադրմամբ խուլիգանություն անելու, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, ապօրինի զենք կրելու մեջ: Առաջադրված մեղադրանքներում նա իրեն լիովին մեղավոր ճանաչեց, բայց ասաց, որ դեպքի մանրամասները չի հիշում. պարզապես տեսնելով, որ եղբորը` Արթուրին խփում են, մի անգամ օդ է կրակել, հետո երկու անգամ` եղբորը խփողների ուղղությամբ, որից մեկը դիպել է Արտյոմ Բաղյանի ոտքին: Մեղադրողի հարցին, թե ինչի՞ց է ծեծկռտուքը սկսվել, Ա.Աբրահամյանն ասաց, որ չի հիշում, զենքի ձեռքբերման աղբյուրի եւ այն դեպքի վայր տանելու պատճառի մասին հարցերին ամբաստանյալը նախընտրեց չպատասխանել: Դեպքից անմիջապես հետո մեկնել է երկրից, հայտնաբերվել Կիեւում եւ բերման ենթարկվել Հայաստան: Տուժողներից Պավել Խաչատրյանը չէր ներկայացել դատարան. տեղեկություն էր ստացվել դատարան, որ նա ընտանիքով ՌԴ-ում է, երկրորդ տուժողը եւս, որը նաեւ որպես մեղադրյալ էր ներգրավված եղել, չէր եկել դատարան, քանի որ պարտքուպահանջ չուներ Աբրահամյաններից, նրա բուժման ծախսերը հոգացել էին: Իսկ նրա մեղադրանքի մասը կարճվել էր, քանի որ նա մարմնական վնասվածքներից եւ վիրահատությունից հետո դադարել էր հանրության համար վտանգ ներկայացնել: Այս գործից մի քանի մասեր են անջատվել առանձին վարույթ, մի մասը կարճվել է, իսկ ամբաստանյալներից Սերգեյ Մնացականյանը դեռ հետախուզման մեջ է: Հիշեցենք, որ վեճի պատճառն, իբր, Աբրահամյաններից մեկի ավտոմեքենայի վրա «թքելն էր» եղել, ինչը հետո վերածվել էր հանցագործության: Դատաքննության փուլն ավարտվեց. հաջորդ նիստին կճառեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում