ԵԱՀԿ-ում նախագահող երկրի`Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն և ԱԳ նախարար Աուդրոնյուս Աջուբալիսը կայցելեն Ադրբեջան, հայտնում է APA գործակալությունը` հղում կատարելով Լիտվայի նախագահի մամլո քարտուղար Լինաս Բալսիսին:
Լ.Բալսիսը հիշեցրել է, որ «սառեցված հակամարտությունների» կարգավորումը ԵԱՀԿ նախագահության շրջանում լինելու է Լիտվայի առաջնահերթությունների շարքում. «Նախատեսվում են և’ արտգործնախարարի, և’ նախագահի այցերը Կովկասի շրջաններ և այն թեժ կետեր, որտեղ հակամարտությունները սառեցված են, որտեղ պետք է ուսումնասիրել իրավիճակը և ողջ ԵԱՀԿ-ի համար որոշումներ փնտրել»:
Հիշեցնենք, որ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն վերջերս հայտարարել էր, որ ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահության շրջանում առաջնահերթությունների շարքում է լինելու «սառեցված հակամարտությունների» կարգավորումը, նոր մարտահրավերների դեմ պայքարում համագործակցության ամրապնդումը` ներառյալ էներգետիկ մեկուսացումը և կիբերվտանգները: