Նեպալցի թոշակառուն պնդում է, որ ինքն աշխարհի ամենացածրահասակ տղամարդն է:
Daily Mail-ը գրում է, որ 72-ամյա Չանդրա Բահադուր Դանգին միայն 56 սանտիմետր հասակ ունի:
Դանգին ասել է, որ միշտ ամաչել է իր հասակի պատճառով, բայց այժմ կարծում է, որ եթե իրեն պաշտոնապես գրանցեն Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենակարճահասակ մարդ, ապա իր կյանքը կարող է հիմնովին փոխվել:
Նշենք, որ ներկայում այդ տիտղոսը պատկանում է ֆիլիպինցի Յունրեյ Բալաոուինգին, ով ունի 59.59 սանտիմետր հասակ: Նա Ռեկորդների գրքում գրանցվել է անցած տարի:














































