Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Նորաշեն 2007»-ի գործով դատարանում ավելի քան 130 խաբված բնակարանատերեր կային

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ, այսօր շարունակվեց հասարակական լայն հնչեղություն ձեռք բերած և տուժած բնակիչների կողմից երկար սպասված «Նորաշեն 2007»-ի գործով դատավարությունը: Դատարանի դահլիճում էին ավելի քան 130 տուժողներ, որոնք այսօր էլ հիասթափված լքեցին դատարանի դահլիճը, քանի որ նիստը դեռ չսկսված հետաձգվեց:

Այս գործով առաջին դատական նիստը տեղի էր ունեցել փետրվարի 1-ին, որի ընթացքում որոշվել էր դատաքննության հերթականությունը և լուծվել էր 6 մեղադրյալներից մեկին պաշտպանով ապահովելու հարցը: Սակայն այսօրվա նիստում նշված մեղադրյալի համար նշանակված պաշտպան Աղաջանյանը դատական նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց դատարանին, որպեսզի ժամանակ ունենա ծանոթանալու գործի նյութերին: Դատավորը բավարարեց պաշտպանի միջնորդությունը և հետաձգեց դատական նիստը մինչև մարտի 5-ը:

Հիշեցնենք, որ այս գործի շուրջ աղմուկ էր բարձրացել այն բանից հետո, երբ պարզվել էր որ 120-ից ավելի ընտանիքներ «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվին գումար են վճարել նորակառույցում բնակարան ունենալու նպատակով, բայց հետագայում պարզել են, որ իրենց խոստացված բնակարանները այլ մարդկանց են վաճառվել:

Գործով որպես տուժող և վկա անցնում են շուրջ երեք հարյուր անձինք: Գործի հետ կապված շրջանառվում են մի շարք բարձրաստիճան անձանց անուններ, որոնք էլ, ըստ բնակիչների, մեղավոր են իրենց հետ տեղի ունեցածի համար: Համապատասխան քրեական գործը քննեց Հատուկ քննչական ծառայությունը: Իսկ անցած տարվա վերջին ազդարարվեց այս գործով նախաքննության ավարտի և քրեական գործը դատարան ուղարկելու մասին: Արդյունքում ամբաստանյալի աթոռին նստած են վեց հոգի:

Նշենք, որ այս գործով տասնյակ խաբված բնակիչներ պնդում են, որ իրենց բնակարանները կոոպերատիվի սեփականատերերը մոտ 300 հազար դոլարի դիմաց որպես գրավ տվել էին ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսնուն` Դավիթ Բեգլարյանին, որն, ի դեպ, արդեն ազատվել է Արարատի մարզի հարկայինի պետի պաշտոնից: Նշենք, որ համապատասխան քրեական գործը քննվել է Հատուկ քննչական ծառայությունում, իսկ գործով նախաքննության ավարտի և քրեական գործը դատարան ուղարկելու մասին որոշումը կայացվել է 2011 թվականի վերջին: Հատուկ քննչականը ևս հաստատել էր այն փաստը, որ այդ բնակարանները ձևակերպված են եղել Հերմինե Նաղդալյանի ընտանիքի անդամների անուններով: Ճիշտ է, բնակարաններից մի քանիսն արդեն վերադարձվել են նախկին տերերին, սակայն որոշ բնակիչներ դատարանում դեռ պետք է պայքարեն իրենց բնակարանները ետ ստանալու համար:

ՀՀ ՀՔԾ-ի կողմից գործի վերաբերյալ նախկինում տարածված հաղորդագրության մեջ ասվում էր, որ մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա կոոպերատիվի նախագահ Ա. Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով, Լ. Սամվելյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Ա. Մարտիրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Ց. Պետրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Վ. Օհանյանին և Դ. Երեմյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում