ԱՄՆ-ում 24 մլն ընտրողներից կեսի գրանցումը սխալ է: Այս մասին ասվում է Pew Center on the States-ում հրապարակված ուսումնասիրության մեջ:
Որպես ընտրող գրանցված մարդկանցից 1.8 մլն-ը մահացած է, իսկ 2.75 մլն-ը գրանցնած է մեկից ավելի նահանգներում, դրա հետ մեկտեղ ընտրության իրավունք ունեցող 51 մլն մարդ ընդհանրապես գրանցված չէ:
Ստեղծված իրավիճակը, ինչպես նշվում է ուսումնասիրության մեջ, կապված է ԱՄՆ ընտրողների գրանցման համակարգի հնացման հետ: Ներկայումս ցուցակները կազմում են տեղական իշխանությունները՝ ընտրողների դիմումների հիման վրա:
Ինչպես նշվում է զեկույցում, այս մեխանիզմի բացասական կողմը ծախսատարությունն է: Ուսումնասիրության մեջ նշվում է, որ Արիզոնայում, անցնելով ընտրողների online գրանցման համակարգի, հինգ տարում խնայել են ավելի քան մեկ միլիոն դոլար: