Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Աքբար Սալեհին պաշտոնական այցով գտնվում է Իրաքում` երկկողմ հարաբերությունները ամրապնդելու նպատակով: Սա իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Իրաք, որտեղ քաղաքական ճգնաժամից հետո 9 ամիս առաջ ձևավորվել է նոր կառավարություն:
Հիմնականում շիա մահմեդականներով բնակեցված երկու երկրների միջև հարաբերությունները սկսել են կարգավորվել 2003 թվականին Սադամ Հուսեյնի վարչակարգի անկումից հետո: