Ինչպես նշում է ամերիկյան հայտնի Merriam-Webster հրատարակչությունը, որը թողարկում է ամերիկյան ամենահին հանրագիտարաններն ու բացատրական բառարանները, 2010 «տարվա բառ» է համարվել austerity-ն, որը նշանակում է ինքնասահմանափակում կամ խիստ տնտեսում: Այս բառի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ հրատարակության կայքում` Merriam-Webster.com-ում ընթերցողներն ամենաշատն են փնտրել այս բառի բացատրությունը:
Շատ փորձագետներ բառի «պահանջարկը» կապում են 2008թ. սկսված տնտեսական ճգնաժամի հետ, իսկ այդ եզրույթն այլևս դադարել է լինել խիստ տնտեսագիտական և դարձել է ավելի լայն հասարակության սեփականություն: Երկրորդ տեղն այս ցուցակում զբաղեցրել է pragmatic բառը (թարգմանաբար նշանակում է օգտապաշտ և հաշվենկատ), իսկ երրորդը` moratorium բառը, որը նշանակում ժամանակավոր արգելք: