Ինչպես արդեն հաղորդել էինք, Հոնդուրասի բանտերից մեկում այսօր հրդեհ էր բռնկվել, որի զոհերի թիվն արդեն անցնում է 350-ից: Պաշտոնյաներն այսօր ասել են, որ շատերն այրվել են իրենց խցերում` չկարողանալով դուրս գալ:
Reuters-ը հաղորդում է, որ բարձրաստիճան պաշտոնյա Դանիելա Ֆերերան ասել է, որ հրդեհի պատճառով 357 մարդ է մահացել: Հրդեհը տեղի է ունեցել Կոմայագուայի բանտում:
Սա Լատինական Ամերիկայի բանտերում տեղի ունեցած հրդեհներից ամենամեծն է: Տեղական ռադիոն հաղորդել է, որ բանտարկյալներից շատերը մահացել են իրենց իսկ բանտախցերում:











































