Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, ավելի քան հազար թռչնաբուծական ֆերմաներին Գերմանիայում արգելվել է հավկիթ և հավի միս վաճառել, քանի որ նրանց արտադրանքում հայտնաբերվել է դիոկսին թունավոր նյութը:
Այդպիսի արգելքներ դրվել են Ներքին Սաքսոնիայում, Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիայում և Շլեզվիգ-Հոլթշտայն հողերում, որոնք Գերմանիայի արևմուտքում են: Տեղի իշխանությունները հայտնաբերել են, որ այն ընկերությունը, որը կեր է մատակարարել թռչնաֆաբրիկաներին, կերը հարստացրել է մեքենաների համար նախատեսված յուղերով: Ենթադրվում է, որ այդ կերով կերակրված սննդամթերքն արդեն հայտնվել է Գերմանիայի և այլ եվրոպական երկրների շուկաներում: Կեր մատակարարող այդ ընկերությունն աշխատում է նաև խոզաբուծարանների հետ, որոնք այս պահին նույնպես ստուգվում են: