Ինչպես փոխանցում է MedNews-ը, Բրիտանիայի իշխանությունները որոշել են պարզել, թե ինչպես են վերաբերվում վարորդներն օրգանների դոնորության գաղափարին: Իշխանությունները պատրաստվում են ապագայում դիմել վարորդներին` դոնորներ դառնալու առաջարկով, քանի որ երկրում դոնորային օրգանների մեծ պահանջարկ կա: Մինչ վարորդական իրավունք ստանալը ապագա վարորդները պետք է նշեն, որ ցանկանում են դառնալ դոնոր, արդեն դարձել են կամ այս պահին չեն պատրաստվում դոնոր դառնալ:
Ենթադրվում է, որ մահացու վնասվածքներ ստացած վարորդներից շատ կարճ ժամանակում հնարավոր կլինի վերցնել նրանց օրգանները` առանց վարորդի ընտանիքի անդամների համաձայնությունը ստանալու: