Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ հրապարակված են 2011 թվականին օտարերկրյա գործընկերների հետ ծրագրված միջոցառումների ցանկը:
Ինչպես տեղեկացնում է 1news.az-ը, հունվարի 5-ին Բաքու կժամանեն ՆԱՏՕ-ի ռազմական փորձագետները:
Ամերիկացի փորձագետները կժամանեն`ռազմական կրթության ոլորտում բարեփոխումների հարցում ՆԱՏՕ-ի աջակցության հավաքածուի նախապատրաստման և Ադրբեջանի Զինված ուժերում զորավարժություններ անցկացնելու նպատակով: Ծրագիրը իրականացվում է Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ստորագրված «Անհատական գործընկերության ծրագրի» շրջանակներում: