Այսօր Վաշինգտոնում կբացվի ԱՄՆ Կոնգրեսի նստաշրջանը: Անցած նոյեմբերին անցկացված ընտրությունների արդյունքում Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն են կազմում հանրապետականները, իսկ Սենատում դեմոկրատները պահպանել են ոչ մեծ թվային գերակշռություն: Ակնկալվում է, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակ կընտրվի հանրապետական Ջոն Բեհները: Նա արդեն հայտարարել է, որ հունվարի 12-ին քվեարկության կդրվի նախագահ Օբամայի նախաձեռնությամբ անցած տարի ընդունված` առողջապահության ոլորտում բարեփոխումները չեղյալ համարող օրինագիծը: