Ռեժիսոր Ջոնաթան Լիբեսմանը Paramount Pictures ստուդիայի հետ բանակցություններ է վարում «Նինձյա կրիաներ»-ի վերանկարահանման համար։ RIA-Novosti-ն տեղեկացնում է, որ սյուժեի մանրամասները դեռ գաղտնի են պահվում։ Հայտնի է միայն, որ այն կլինի սիրված մուլտֆիլմերի և կոմիքսների նոր մեկնաբանություն:
1990-ին թողարկվել է Սթիվի Բարրոնի «Նինձյա կրիաներ» առաջին լիամետրաժ ֆիլմը, որից հետո եղել է ևս չորս էկրանավորում:
Նոր ֆիլմի պրոդյուսերները կլինեն Բրեդ Ֆուլլերը և Էնդրյու Ֆորմը:
«Նինձյա կրիաներ»-ը, որը պատմություն է նինձյայի արվեստին տիրապետող չորս մուտանտ կրիաների մասին, առաջին անգամ հայտնվել է 1984 թ.-ին Mirage Studios-ի հրատարակած կոմիքսի էջերում: Կրիաներին հորինել են երկու ամերիկացի նկարիչ` Քևին Իստմանը և Փեթեր Լերդը: Կոմիքսի հիման վրա 1987 թ. նկարահանվել է մուլտսերիալ, որն անմիջապես արժանացել է ամբողջ աշխարհի հեռուստադիտողների համակրանքին:










































