Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Որ ուղղությամբ կլինի Սարգսյանի պատասխանը

Վարդան Օսկանյանի ԲՀԿ-ականացմանը քաղաքական դաշտը հիմնականում հանգիստ է արձագանքել, սակայն կասկած չկա, որ այդ առիթով կա ներքին մեծ լարում և անհանգստություն: Խոսքն, իհարկե, Վարդան Օսկանյանի մասին չէ, այսինքն՝ հենց նրա անդամակցության, այլ դրա տակ եղած ենթատեքստի, որը կապված է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ակտիվացման հետ: Եվ սա իսկապես լուրջ իրողություն է քաղաքական դաշտում՝ անկախ այն բանից, թե ինչպիսի հարաբերություն է ունենալու Քոչարյանն այդ առումով Սերժ Սարգսյանի հետ: Եթե նրանք այնուհանդերձ հակադիր են լինելու, ապա սրանով այդ հակադրությունն ըստ էության «զագս» է մտնում, այսինքն՝ պաշտոնականացվում է, իսկ եթե նրանք խաղալու են փոխադարձաբար պայմանավորված, ապա այստեղ նույնպես լուրջ փոփոխություն կա իրավիճակի զարգացման առումով, քանի որ իշխանությունն այդ փոխպայմանավորված խաղով դառնում է էլ ավելի կուռ և միևնույն ժամանակ ճկուն, ինչը բավական լուրջ մարտահրավեր է ընդդիմությանն ու հասարակությանը:

Այս իրողությունների բուն վեկտորը հասկանալու համար, անկասկած, ժամանակ է պետք: Սակայն այստեղ շատ էական է լինելու Հանրապետականի, այսինքն՝ Սերժ Սարգսյանի արձագանքը: Ըստ էության, իրավիճակը պետք չէ պատկերացնել բացարձակությամբ, այն իմաստով, որ կամ ամեն ինչ լինում է՝ ինչպես Սերժ Սարգսյանն է կամենում, կամ ամեն ինչ լինում է՝ ինչպես կամենում է Ռոբերտ Քոչարյանը: Կարծես ակնհայտ է, որ նրանց ազդեցությունները իշխանական համակարգում բաժանված են, ու թեև ներկայումս ակնհայտորեն ավելի մեծ է Սարգսյանինը, այդուհանդերձ, Ռոբերտ Քոչարյանն էլ պակաս ազդեցիկ չէ, և, ի վերջո, Սերժ Սարգսյանը շատ հարցերում անկասկած ստիպված է գնալ փոխզիջման նրա հետ: ԲՀԿ-ն կարծես թե հանդիսանում է այդ հարցերից մեկը:

Սարգսյանն ակնհայտորեն չկարողացավ ամբողջությամբ սանձել «Բարգավաճն» ու դարձնել անառարկելիորեն ձեռնասուն: Այնպես որ, եթե այս ամենը պայմանավորված է և փոխհամաձայնեցված, ընդ որում՝ ոչ թե ընդամենը փոխզիջումային, այլ պարզապես ռազմավարական գործակցության իմաստով, ապա ՀՀԿ արձագանքը կլինի, թերևս, այդ տրամաբանության մեջ և չի կրի ընդգծված հակաքոչարյանական բովանդակություն: Այդ դեպքում Սերժ Սարգսյանի արձագանքը կլինի փոխլրացնող և կկրի, ամենայն հավանականությամբ, որոշակի կարծր բնույթ և կլինի իշխանության ամրությունը ցույց տալու փորձ՝ ուղղված հասարակությանը:

Բայց, եթե Սերժ Սարգսյանը ստիպված է եղել ընդունել Քոչարյանի քայլը, ապա, ամենայն հավանականությամբ, Սարգսյանի պատասխան քայլը չի ուշանա, և մենք առաջիկայում ականատես կլինենք իշխանության քոչարյանական թևին ուղղված հերթական մի հարվածի: Ընդ որում, հատկանշական է, որ Սարգսյանն այդ հարվածաշարը սկսել է շատ վաղուց, բայց վերջին շրջանում այն ընդհատվել էր: Վերսկսելը Սերժ Սարգսյանի համար կարող է էֆեկտիվ լինել երկու տեսանկյունից. նախ՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված պատասխան քայլ, և, բացի այդ էլ, նախընտրական կապիտալի կուտակում, երբ այդ քայլը կարող է մատուցվել համակարգային փոփոխությունների քողի տակ և լինել հասարակահաճո, ինչը նախընտրական շրջանում պակաս կարևոր նպատակ կամ թիրախ չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում