Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Քրիստոս ծնավ և հայտնեցավ

2010 թվականը մեզ համար կարծես բեկումնային դարձավ: Հիմա կարող ենք ասել, որ առավել քան երբևէ հասկացված ենք ուրիշների կողմից, և առավել քան երբևէ ընդգծված է ուրիշներին հասկանալու մեր ցանկությունը: Սա կարևոր ձեռքբերում է, քանի որ այսօրինակ մոտեցումը թույլ է տալիս ամենասկզբունքային բանավեճերի ընթացքում անգամ պահպանել այն ռացիոնալը, որ պարունակում է բանավիճող կողմերից յուրաքանչյուրի ասելիքը: Այս մոտեցումը ստիպում է հասկանալ, որ իրար հակասող գաղափարները շատ հաճախ կամ գրեթե միշտ կարող են լրացնել իրար, պաշտպանել իրար, ուժ տալ իրար, եթե հիմնված են միևնույն հողի վրա, և այդ հողը Հայաստանի Հանրապետությունն է: Երևի թե ժամանակն է, որ մենք ավելի հոգատար լինենք մեր պետության նկատմամբ: Իհարկե, ասել, որ մինչև հիմա հոգատարությունը բացակայել է մեր քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքում` ճիշտ չի լինի: Հասարակական, քաղաքական և ուղղակի առօրյա կյանքով ապրող յուրաքանչյուր ոք Հայաստանի նկատմամբ մտահոգություն կրում է: Սակայն հաճախ, շատ հաճախ, երբ մենք փորձում ենք մեր մտապատկերում ուրվագծել ծաղկող, զարգացած Հայաստանը, մեր մտապատկերում ուրվագծվող այդ Հայաստանում, չգիտես ինչու, տեղ չի գտնվում մեր հակառակորդների, մրցակիցների, մեզ չսիրողների համար: Շատ հաճախ զարգացած Հայաստան ասելիս մենք պատկերացնում ենք մեր` մեր հակառակորդների ու մրցակիցների նկատմամբ տարած հաղթանակը: Այսինքն` ստացվում է այնպես, որ ինչպես դասականը կասեր` մենք սիրում ենք մեզ Հայաստանի մեջ և ոչ թե Հայաստանը մեր մեջ: Եվ այս արատավոր իրավիճակը փոխելու համար շատ փոքր բան է հարկավոր. հասկանալ, որ Հայաստանը ընդամենը քարտեզի վրա գծված անշունչ տարածք չէ. Հայաստանը նախևառաջ մարդիկ են, որոնք ապրում են այդ տարածքում. Հայաստանը նաև նրանք են, ում հետ մենք համաձայն չենք. նաև նրանք, ում մենք չենք սիրում. նաև նրանք, ում մենք համարում ենք անարժան. նաև նրանք, ում մենք համարում ենք զարգացման ճանապարհին ընկած խոչընդոտ. նաև նրանք, ում մենք համարում ենք անբարոյական և վերջացած: Շատ հաճախ շատերի մասին այսպես մտածելով` մենք մոռանում ենք, որ նրանք էլ (երևի) մեր մասին են այդպես մտածում, և իրականում շատ դժվար է ասել` ով է ճիշտ և ով` սխալ: Որոշ դեպքերում ճիշտ է կարծիքներից յուրաքանչյուրը, երբեմն էլ երկուսն էլ սխալ են դուրս գալիս:
Եվ ուրեմն, 2011 թվականը Հայաստանի համար թող լինի այսպիսի փոփոխությունների տարի: Եվ թող առաջին հերթին քաղաքական գործիչները իրենց հակառակորդներին նայեն որպես այլընտրանք, այլընտրանք Հայաստանի համար: Հասկանան, որ որքան մեծ է երկրի գաղափարական ընտրության հնարավորությունը, այնքան ավելի հզոր և մոբիլ է տվյալ պետությունը: Եվ մենք պետք է քաղաքականության, տնտեսության, մշակույթի բնագավառում մեր երկրին այլընտրանքի ամենամեծ հնարավորությունը ընձեռենք: Եվ մի բան, միայն մի բան չի կարող այլընտրանք ունենալ. Ժողովուրդը` որպես բարձրագույն իշխանություն: Եվ այս ինստիտուտին այլընտրանք փնտրելը ոչ այլ ինչ է, քան Հայաստանը տանել ֆիզիկական կործանման: Չանենք այսպես, ավելի ճիշտ` ետ կանգնենք կործանարար այս ճանապարհից: Ամանորի առաջին օրերը, կարծում ենք, հրաշալի առիթ է այս մասին լրջորեն մտածելու համար:
Շնորհավոր Սուրբ Ծնունդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում