Tuesday, 23 04 2024
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք

Մի՛ տարեք երկիրը առճակատման. ՀԱԿ համակարգող

ԱԺ-ում այսօր մեկնարկած համամասնական ընտրակարգի վերաբերյալ խորհրդարանական լսումներին ելույթ ունեցավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը և հայտարարարեց՝ ոչ ոք չի ասում, որ մեծամասնական ընտրակարգը վատն է. «Բայց Հայաստանում մեծամասնական ընտրակարգով ընտրվածները ֆեոդալներ են»` հավելելով, որ հարցը քաղաքական դաշտում է:

ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանն իր ելույթում նշեց, որ չի խոսում խմբակցության անունից. «Սակայն մենք ստորագրել ենք առաջարկի տակ, ըստ որի՝ կողմնակից ենք հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին»:

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն իր ելույթում նշեց, որ ՀՀ-ի այսօրվա աղետալի վիճակի պատասխանատուն քրեաօլիգարխիկ համակարգն է. «Փետրվարի 12-ին մեր ժողովուրդը ստացավ ևս մեկ ապացույց, որ իշխանությունները ոչ մի դաս չեն քաղել անցյալից և կրկին պատրաստ են դիմել զանգվածային բռնությունների ու կեղծարարության, վարչական ռեսուրսի օգտագործման` միայն թե պահպանեն ոչ լեգիտիմ իշխանությունը: Մենք եկել ենք այս լսումներին, քանի որ երկիրը ակնկալում է արմատական լուծումներ»,- նկատեց նա` հավելելով, որ արատավոր ընտրական համակարգի պատճառով վտանգված է երկրի զարգացումը, ժողովուրդը օտարված է իշխանությունից, և մարդիկ լքում են երկիրը ոչ այնքան սոցիալ-տնտեսական իրավիճակի պատճառով, որքան այն պատճառով, որ դադարել են մասնակից լինել սեփական երկրի կառավարմանն ու կառուցմանը: «Իշխանությունը այսօր ընկալվում է որպես բռնազավթիչների ավազակախումբ»,- նշեց նա:

Լ. Զուրաբյանը հիմնավորեց, որ մեծամասնական ընտրակարգը Հայաստանում վերածվել է չարիքի, քանի որ իշխանությունները վարչական ռեսուրսն են օգտագործում, կեղծիքներով են փորձում ընտրվել: «Մեծամասնական ընտրակարգի վերացումը կջախջախի ընտրական կոռուպցիայի այս առանցքային օղակը»,- նշեց նա:

Իր ելույթի ավարտին Լ. Զուրաբյանը շեշտեց. «Այսօր բացառիկ շանս ունենք՝ գնալու համաձայնության ճանապարհով: Մի՛ տարեք երկիրը առճակատման: Փորձեք մի քայլ կատարել ընդդիմությանն ու հասարակությանը ընդառաջ: Իսկ եթե նորից համառեք` չզարմանաք հետևանքների համար: Այսօր մենք միայն զգուշացնում ենք, իսկ որոշում եք դուք: Ճիշտ որոշում ընդունեք. դեռ այդ հնարավորությունը ունեք»:

ՀԺԿ կուսակցության անդամ Ֆելիքս Խաչատրյանը նշեց, որ այսօրվա հայաստանյան իրականության շահերից է բխում հարյուր տոկոսանոց ընտրակարգին անցումը, քանի որ ընտրակաշառքով են ընտրությունների տանում մարդկանց:

«Մեծամասնական ընտրակարգը մեր իշխանությունների համար մինչև ընտրությունները ապահովում է ընտրության արդյունքները, քանի որ Հայաստանը բաժանված է մասերի»:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը իր ելույթում նկատեց, որ իշխանությունները փաստարկում են, թե ընդդիմությունը ուրիշ խնդիր չի տեսնում այս երկրում, նաև ասում են, թե շատ քիչ ժամանակ է մնացել մինչև ընտրությունները, և հաջորդը` կապը կկտրվի ընտրողի և պատգամավորի միջև:

«Մի ցուցակ եմ պատրաստել, մեծամասնական ընտրակարգով ընտրված շատ պատգամավորներ նույն այդ տարածքների բնակիչ չեն, անգամ մարդիկ չեն ճանաչում իրենց պատգամավորին: Լավ է, որ այստեղ չեն էլ խոսում, այդ մարդիկ իրենց պատգամավորին չեն էլ ճանաչի»,- նշեց Վ. Հովհաննիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում