Ինչպես հայտնում է APA գործակալությունը` հղում կատարելով ռուսաստանյան գործակալություններին, այդ մասին հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը Der Spiegel գերմանական ամսագրին տված հարցազրույցում. «Եթե եվրոպացիները ցանկանում են Nabucco` նրանք պետք է կառուցեն այն: Մենք դեմ չենք: Nabucco-ն իրենց խնդիրն է: Մեր խնդիրն է մեր կոնկրետ պարտավորությունների կատարումը` մեր սպառողներին գազ մատակարարելու հարցում»,- հայտարարել է Միլլերը:
Պատասխանելով Der Spiegel-ի հարցին` ինչո՞ւ է Ռուսաստանը կառուցում 24 միլիարդ եվրո արժողությամբ South Stream գազամուղը`Nord Stream-ին ի լրացում, Միլլերը պատասխանել է. «Երկու գազամուղն էլ մեր ռազմավարությանը համահունչ են, նաև ԵՄ-ի` գազի դիվերսիֆիկացման բնագավառում»: