Փետրվարի 14-ին` ժամը 09.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել 50-ամյա մի տղամարդու:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նա 2009թ. նոյեմբերի 7-ից ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:











































