Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

WikiLeaks. Ահմադինեժադն ամերիկացիներին ավելի շատ է վստահում, քան ռուսներին

Ինչպես փոխանցում է Fox News-ը, WikiLeaks-ը հրապարակել է ԱՄՆ Պետքարտուղարության գաղտնի հաղորդագրություններից մեկը, համաձայն որի Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը փորձել է համաձայնության գալ ամերիկացիների հետ` միջուկային վառելիքի առաքման վերաբերյալ: Դա տեղի է ունեցել 2009թ.-ին: Associated Press գործակալության փոխանցմամբ, փաստաթղթում նշված է, որ Իրանի նախագահն ավելի վստահում է ամերիկացիներին, քան ռուսներին: Ըստ աղբյուրների` Իրանը համաձայն է եղել պատրաստի միջուկային վառելիքը ստանալ Միացյալ Նահանգներից: Իրանական կողմի առաջարկները ԱՄՆ-ի իր գործընկերներին է հանձնել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Համաձայն հաղորդագրության` Դավութօղլուն ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնին ասել է, որ Իրանի կառավարությունը ցանկանում է քննարկել միջուկային վառելիքի վերաբերյալ պայմանագիր, սակայն Ահմադինեժադը մեծ ճնշման տակ է երկրի ներսում, և որ պայմանագրի ստորագրումը «իրանական որոշ շրջանակների կողմից կդիտվի որպես պարտություն արևմտյան ճնշումների ներքո»:
Դիվանագիտական գաղտնի փաստաթղթում նաև նշվում է, որ թուրքական պաշտոնյաները Ահմադինեժադին համարում են ավելի ճկուն քաղաքական գործիչ, քան իրանական իշխանությունների շատ ներկայացուցիչներ, և որ իրանական կողմն ավելի է «վստահում» ԱՄՆ բանագնացներին, քան բրիտանացիներին, ինչպես նաև կնախընտրեն ստանալ միջուկային վառելիք ԱՄՆ-ից, քան ռուսներից:
Մեկ այլ փաստաթղթում էլ նշվում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների ղեկավար Ալի Ջաֆարիի և Ահմադինեժադի միջև լուրջ լարվածություն կա: Մասնավորապես նշվում է, որ քննարկումներից մեկի ժամանակ Ահմադինեժադն առաջարկել է մեծացնել Իրանի քաղաքացիների ազատությունների աստիճանը, և որ դա մեծ խնդիր է երկրի համար, ինչին Ջաֆարին հակադարձել է, որ Ահմադինեժադն ինքն է մեծ խնդիր Իրանի համար, որից հետո ապտակել է նրան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում