ՏԻՄ ընտրություններին լրատվամիջոցների աշխատանքի հրատապությունը որակի հաշվին էր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քարոզչական ոլորտի փորձագետ Կարեն Վրթանեսյանը`գնահատելով էլեկտրոնային լրատվամիջոցների աշխատանքը ՏԻՄ ընտրությունների ժամանակ:
Ըստ նրա` ՏԻՄ ընտրությունների լուսաբանման ընթացքում թերություններ եղել են: «Շատ հոդվածներ և լուրեր կապված էին աժիոտաժ ստեղծելու հետ, ընդ որում՝ միտումնավոր: Լուրերն ու հոդվածներն այնպիսի վերնագրերով էին, որոնք չէին համապատասխանում իրականությանը կամ չէին արտահայտում նյութի բովանդակությունը: Տվյալները ճշգրիտ չէին ներկայացվում: Լրատվության մեջ մանիպուլյացիայի տենդենցներ կային»,- նշեց Կ. Վրթանեսյանը` հավելելով, որ նման լարված իրավիճակներում լրատվամիջոցները պետք է օբյեկտիվ ներկայացնեն նյութերը և առանց ավելորդ հույզերի: Նա նշեց, որ դեմ է մոլորեցնող վերնագրերով տեսանյութերին:
Հիշեցնենք, որ էլեկտրոնային լրատվամիջոցները կիրակի օրը լուսաբանում էին ՏԻՄ ընտրությունները: