Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտյանու Ռոնալդուն «Արքայական» ակումբի կազմում անցկացրած 61 հանդիպումներում դարձել է 60 գոլի հեղինակ, որը համարվում է բացարձակ ռեկորդ. նախկին ռեկորդը պատկանում էր Ֆերենց Պուշկաշին, ով իր ժամանակին 60 խաղում 55 գոլ է խփել: «Ռեալ»-ի մյուս լեգենդ Ալֆրեդո դի Ստեֆանոն նույնքան հանդիպումներում դարձել է 52 գոլի հեղինակ, իսկ Ռոնալդոն` 43: