ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ընթացող «Աերոֆլոտ-օփեն» փառատոնի գլխավոր` A մրցաշարի 8-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանն ու Հրանտ Մելքումյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի:
Վլադիմիր Հակոբյանը հանդես էր գալիս սև խաղաքարերով և իր պարտիան 37-րդ քայլում խաղաղությամբ ավարտեց Յարոսլավ Ժերեբուկի հետ: Մելքումյանը նույնպես խաղում էր սև ֆիգուրներով և 78-րդ քայլում միավորը կիսեց Եվգենի Տոմաշևսկու հետ:
Մելքումյանը 5.5 միավորով կիսում է 4-7-րդ տեղերը: Հակոբյանը վաստակել է 4.5 միավոր և բաժանում է 23-37-րդ հորիզոնականները: