Ինչպես տեղեկացնում է APA գործակալությունը, չի բացառվում, որ Ադրբեջանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Մեթյու Բրայզան Բաքու մեկնի արդեն այս ամիս, Վաշինգտոնում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին: Ինչպես տեղեկացրել էինք երեկ, Քրոուլին նշել էր, որ Ամանորից առաջ նախագահ Բարաք Օբամայի նշանակած բոլոր դեսպանների հետ Պետդեպարտամենտում խորհրդակցություններ կանցկացվեն, ինչից հետո նրանք կանցնեն իրենց պարտականությունների կատարմանը: