Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Քոչարյանը գնում է մենակ

Վարդան Օսկանյանը դարձավ «Բարգավաճ Հայաստանի» անդամ: Իհարկե նա դեռ միայն դիմում է տվել անդամակցելու համար, բայց կասկած չկա, որ «Բարգավաճ Հայաստանը» կբավարարի նրա դիմումը, երևի թե այն պարզ պատճառով, որ ԲՀԿ-ն չի կարող իրեն թույլ տալ մերժել Ռոբերտ Քոչարյանին, որքան էլ որ հասկանում է, որ Քոչարյանի հետ կապվելը կամ ասոցացվելը ԲՀԿ համար հղի է ընտրազանգվածի կորստով:

Այսինքն՝ Վարդան Օսկանյանին սեփական շարքերն ընդունելով, «Բարգավաճ Հայաստանը» փաստորեն խաչ է քաշում իր խորհրդարանական հավակնությունների վրա և ընդունում, որ զիջելու է ընտրությունը Հանրապետականին: Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի հետ ասոցացվելը, Գագիկ Ծառուկյանի խարիզմային էական հարված է հասցնելու, իսկ դա նշանակում է, որ «Բարգավաճ Հայաստանը» զրկվում է իր բավական կարևոր ռեսուրսներից մեկից՝ Ծառուկյանի խարիզմայից: Իսկ դրանից բացի, մնում է ընդամենը նրա փողը, ինչից Հանրապետականն էլ քիչ չունի, և մեկ էլ՝ վարչական ռեսուրսը, ինչից նույնպես Հանրապետականն էլ բավական շատ ունի: Այսինքն՝ Ծառուկյանը կորցնում է ՀՀԿ հանդեպ իր միակ առավելությունը, եթե իհարկե Օսկանյանի հետ միասին կոլեկտիվ կերպով չհրաժարվեն Ռոբերտ Քոչարյանից: Բայց դրա համար, իհարկե, նրանք պետք է բացատրեն, թե ինչու, իսկ այդ դեպքում էլ պետք է նաև բացատրեն, թե իրենք ինչ էին անում Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին:

Մի խոսքով, ակնհայտ է, որ առաջիկա տարին կամ տարիները Ծառուկյանի և Օսկանյանի համար լինելու է մաքառման ճանապարհ, որով նրանք կա՛մ պետք է մաքրվեն Ռոբերտ Քոչարյանից, կա՛մ իրենց գործունեությամբ պետք է մաքրեն Ռոբերտ Քոչարյանին: Ակնհայտ է երևի թե մի բան, որ Վարդան Օսկանյանի բարգավաճացումով, Ռոբերտ Քոչարյանը սկսում է նոր խաղ, որի նպատակը լինելու է առանձին քաղաքական բևեռի ձևավորումը: Հատկանշական է, որ մինչև ԲՀԿ-ական դառնալը, Վարդան Օսկանյանը հանդես եկավ հայտարարությամբ, թե այո՛, քննարկում է ԲՀԿ-ին անդամակցելու հարցը, բայց դեռ չի կայացրել որոշում, իսկ միաժամանակ էլ կոչ արեց քաղաքական բոլոր ուժերին միավորվել արդար ընտրությունների համար՝ տալով ԲՀԿ-ի, Հայ ազգային կոնգրեսի, «Ժառանգության» և Դաշնակցության անունները: Բայց, հարց է առաջանում, թե արդյոք այդ միավորումը հնարավո՞ր է, երբ կա Ռոբերտ Քոչարյանի գործոնը: իսկ այդ գործոնը, Օսկանյանի ակտիվ քաղաքականություն մտնելով հանդերձ, կա, քանի դեռ նա չի հստակեցրել իր դիրքորոշումը Քոչարյանի և մասնավորապես նրա կառավարման տարիների վերաբերյալ, հատկապես 2008 թվականի իրադարձությունների և մարտի 1-ի հասցրած զարգացումների մասով:

Սակայն, ըստ ամենայնի, Ռոբերտ Քոչարյանին այդ միավորումը արդեն անհրաժեշտ էլ չէ, և նա, թերևս հույսը կտրելով այդօրինակ զարգացումներից, որոշեց պարզապես ձեռնամուխ լինել առավել ռազմավարական պլանների մեկնարկին: Իսկ դրանց իմաստը թերևս կայանալու է նրանում, որ ի դեմս «Բարգավաճ Հայաստանի» Ռոբերտ Քոչարյանը երևի թե կփորձի ձևավորել իր, այսպես ասած, քաղաքական կուրսը ներկայացնող, կրող առանձին քաղաքական բևեռ, այլ կերպ ասած՝ երրորդ ուժ: Այսինքն՝ Քոչարյանը ներկայացնում է երրորդ ուժ դառնալու հայտ, իհարկե՝ առաջինը և հետո գուցե իսկապես միակը լինելու ակնկալիքով կամ հեռանկարով: Ընդ որում՝ նկատի ունենալով այն, որ այդ ուժին առնվազն մեկ-երկու տարի պետք է գոնե առաջին «երեսով» մաքրվելու համար, կարող ենք եզրակացնել, որ Քոչարյանի թիրախը տվյալ դեպքում 2018 թվականի ընտրությունն է:

Սակայն, ըստ ամենայնի, Վարդան Օսկանյանն ու ԲՀԿ-ն կշարունակեն հանդես գալ քաղաքական լայն միավորման մասին կոչերով, անգամ Հայ ազգային կոնգրեսին ուղղված, այդ ամենը նաև ծառայեցնելով հենց ինքնամաքրման գործին: Բայց իրականում այդ կոչերը Քոչարյանին դրանից բացի, ուրիշ ոչ մի բանի համար պետք չեն լինի, քանի որ նա անկասկած գնում է մենակ: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հետ փոխհարաբերության խնդրին, ապա այստեղ, իհարկե, ակնհայտ է, որ 2012 և գուցե նաև 2013 թվականները Ռոբերտ Քոչարյանը համաձայնել է զիջել Սարգսյանին և չխանգարել նրան հաղթել թե՛ խորհրդարանական, թե՛ ըստ ամենայնի նաև նախագահական ընտրությունները, եթե իհարկե չլինի ֆորս-մաժորային տարբերակ: Իսկ ահա դրանից հետո արդեն ակնհայտ է, որ Քոչարյանը դառնում է Սերժ Սարգսյանի անզիջում մրցակիցը, և Սարգսյանը կա՛մ ստիպված է լինելու 2017-18 թվականներին իշխանությունը վերադարձնել Քոչարյանին, կա՛մ էլ պարտադրված է լինելու անել այն, եթե իհարկե չկարողանա հաղթել նրա հետ մրցակցությունում:

Սակայն այս իրավիճակը իր ազդեցությունը կթողնի նաև ընդդիմության դաշտում, քանի որ իշխանության բևեռում ձևավորվող նոր քաղաքական իրավիճակը Հայաստանում աներկբայորեն առաջացնելու է ընդդիմադիր դաշտում վերանայումների անհրաժեշտություն, քանի որ, մեծ հաշվով, հենց այս դաշտում նկատելի տեղատվության հետևանքով է, որ հնարավոր եղավ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գործոնի պրակտիկ ակտիվացումը: Ընդդիմադիր դաշտում, մասնավորապես Հայ ազգային կոնգրեսի զբաղեցրած դիրքում մարգինալացման դրսևորումների բացակայության կամ գոնե նվազագույն մակարդակի պայմաններում, Քոչարյանի քաղաքական գործոնի պրակտիկ ակտիվացումը չէր կարող տեղի ունենալ նրա պաշտոնաթողությունից ընդամենը չորս տարի անց, նկատի ունենալով, թե ինչ ժառանգություն է նա թողել պաշտոնավարման ընթացքում և հատկապես վերջում: Սակայն ներկայումս կարծես թե ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքական կյանքը լճացումից կամ ճահճացումից հանելու համար քոչարյանական գործոնի պրակտիկ ակտիվացումը կարող է կատարել արդյունավետ խթանիչի դեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում