Չինաստանի վարչապետ Վեն Ցզիաբայոն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստվում է Սիրիայում կանխել պատերազմն ու ճգնաժամը:
Press TV-ն հաղորդում է, որ Ցզիաբայոն այսօր ասել է, թե Սիրիայի վերաբերյալ խնդրում առաջնայինն այժմ պատերազմն ու քաոսը կանխելն է:
Սրան հասնելու համար Չինաստանը պատրաստվում է բարելավել կապերը Սիրիայում առկա բոլոր կողմերի հետ, ինչպես նաև՝ միջազգային հանրության հետ, և նաև պատրաստվում է շարունակել պահպանել իր կառուցողական դերը:
Չինաստանի վարչապետն այս հայտարարություններն արել է Պեկինում տեղի ունեցած ԵՄ-Չինաստան համաժողովից հետո:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Չինաստանն ու Ռուսաստանը վետո էին դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա, որի նպատակն էր ստիպել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին հեռանալ իշխանությունից: