Չինաստանը պատրաստ է ակտիվացնել իր մասնակցությունը Եվրամիության պարտքային ճգնաժամը հաղթահարելու գործում: Այս մասին հայտարարել է Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Վեմ Ցզյաբաոն Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոմպեյի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ հանդիպումից հետո:
«Չինական կողմն արդեն նախապատրաստվել է իր մասնակցությունն ակտիվացնել ԵՄ պարտքային ճգնաժամը հաղթահարելու գործում և պատրաստակամություն է հայտնում Եվրամիության հետ պահպանել ամուր կապեր և ապահովել փոխհամագործակցություն»,- մեջբերում է Xinhua գործակալությունը Չինաստանի կառավարության ղեկավարի խոսքերը:
Չի հաղորդվում՝ արդյո՞ք կոնկրետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Չինաստանի կողմից ԵՄ-ին հատկացվող ֆինանսական օգնության վերաբերյալ:
Հարկ է նշել, որ Չինաստանի կողմից նման խոստումներ տրվել էին նաև ավելի վաղ՝ վարչապետի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո: