Կապանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ Կապանի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքը ունեցավ թթվածնի կենտրոնացված մատակարարման համակարգ: Աշխատանքների ընդհանուր արժեքը 3,4 մլն դրամ է: Ըստ ընկերության տնօրենի տեղակալ Ռոն Մոբլի` նման ծրագրերը քաղաքի համար շարունակական են լինելու: «Համայնքի բնակիչները նաև մեր ընկերության աշխատողներն են, ում առողջությունը մեզ համար կարևոր է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռ. Մոբլին: Ավելացնենք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հետ` բժշկական կենտրոնի ղեկավարությունը ունի պայմանավորվածություն նման համակարգեր հիվանդանոցի մյուս բաժանմունքներում ևս տեղադրելու համար: Աշխատանքները կիրականացվեն 2011թ.-ի առաջին եռամսյակում: Միաժամանակ Համաշխարհային բանկի աջակցությամբ Կապանի բժշկական կենտրոնը այս տարի կհիմնանորոգվի: Առաջին անգամ այն կունենա նաև վերակենդանացման բաժանմունք: