Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է գերմանացի լրագրողների հետ

Փետրվարի 14-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է գերմանացի լրագրողներ Ռիխարդ Քիսլերին և Կնութ Թեսկեին, որոնք Հայաստան են ժամանել ծանոթանալու ԼՂՀ հիմնախնդրի լուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշմանը, կոնֆլիկտի պատճառներին ու դրանց լուծման հնարավոր տարբերակներին, երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակին:

Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Շարմազանովը գոհունակություն է հայտնել, որ եվրոպացի լրագրողները առկա հիմնախնդիրները հասկանալու և լուսաբանելու համար անձամբ են այցելել տարածաշրջան ի տարբերություն ոմանց, որոնք թվացյալ դատողություններ են անում չիմացած բաների մասին: Նա հույս է հայտնել, որ Հայաստան և Լեռնային Ղարաբաղ այցից հետո նրանք ամբողջական պատկերացում կունենան թե ԼՂՀ հիմնախնդրի, թե դրա պատճառների ու հնարավոր լուծումների վերաբերյալ, քանզի և Հայաստանում, և Արցախում պատրաստ են բաց ու առողջ քննարկումներ ծավալելու, անկեղծ դիրքորոշումներ հայտնելու:

Միայն թե հարգարժան լրագրողներն էլ պետք է պատասխանատվություն դրսևորեն` փաստերը ներկայացնելով անաչառ ու անկողմնակալ:

Գերմանացի լրագրողները տեղեկացրել են, որ նախորդ տարի իրենք եղել են Ադրբեջանում, այժմ Հայաստանում են, իսկ հաջորդ օրը մեկնելու են Լեռնային Ղարաբաղ` ամբողջական պատկերացում կազմելու առկա իրավիճակի մասին: Իրենք գրում են գերմանական հանրահայտ թերթերի համար և անցկացնում ինտերնետային ֆորումներ: Եվ այս ամենը նրա համար, որ գերմանացիները հասկանան, թե ինչու է ԼՂ հիմնախնդիրը դժվար լուծելի: Նրանց գնահատմամբ` եվրոպայի համար այս տարածաշրջանի նշանակությունը մեծ է, իսկ կոնֆլիկտային իրավիճակը` պայթյունավտանգ:

Միաժամանակ իրենք հասկանում են, որ Հայաստանը «դժվար» հարևաններ ունի, բայց կարծում են, որ հակամարտության կողմերի դիրքորոշումները կարելի է մոտեցնել, փոխվստահություն սերմանել տնտեսական համագործակցության միջոցով: Նրանց տեղեկացմամբ` ադրբեջանցիները կողմ են արտահայտվել տնտեսական համագործակցությանը:

Շարմազանովի գնահատմամբ` խոսքի ու գործի հակասությունը, ինչպես միշտ, այս անգամ էլ հատուկ է ադրբեջանական գործելաոճին: Նրանք «քաղաքականություն են խաղում», այնինչ ինքը փաստերով կխոսի:

Ըստ ԱԺ փոխնախագահի` եվրոպացիները շատ լավ պետք է իմանան, որ ժողովրդավարության կարևոր բաղադրիչ է հանդուրժողականությունը: Կարելի՞ է համագործակցել մի երկրի ղեկավարի հետ, ով ռասիզմ է քարոզում, հոխորտում, թե ռազմական միջոցներով կգրավի Արցախը:

Հայաստանը հարցը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու կողմնակից լինելով` առաջարկում է հարցի լուծման փոխզիջումային տարբերակը, իսկ ադրբեջանի ղեկավարը իրենն է պնդում` նման հռոմեացի Կատոն Ավագի այն կարգախոսին, թե` «Կարթագենը պետք է կործանվի»:

Համագործակցության համար պետք է տարրական փոխվստահություն լինի, այնինչ, երբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը առաջարկել է ձեռնպահ մնալ հարցը ռազմական ճանապարհով լուծելուց և դիպուկահարներին հետ քաշել, նրանք հրաժարվեցին: Ի՞նչ համագործակցության մասին կարող է խոսք լինել, երբ դիպուկահարները օրը ցերեկով կրակում են զինվորների ու խաղաղ բնակչության վրա: Չնայած այս ամենին` Հայաստանը շարունակում է մնալ հարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու կողմնակից:
Պարոն Շարմազանովը ներկայացրեց Ադրբեջանին Ղարաբաղի բռնակցման պատմությունը, Խորհրդային Միության փլուզումից հետո հանրաքվեի միջոցով միջազգայնորեն ընդունված ինքնորոշման սկզբունքի հիման վրա ստացած անկախության, այնուհետև ժողովրդավարացման ընթացքը:

«Իրավական առումով Ղարաբաղը ունի միջազգայնորեն ճանաչվելու բոլոր հիմքերը», – հավելել է ԱԺ փոխնախագահը:

Գերմանացի լրագրողների այն հարցին, թե ինչ պետք է անել, եթե Ադրբեջանը չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը, պարոն Շարմազանովն ասաց. «Ոչինչ, Ղարաբաղը նվաճել է իր անկախությունը. ոչ թե Ադրբեջանը պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը, այլ միջազգային հանրությունը, ինչը արել է մի շարք դեպքերում¦,- և ապա, մատնացույց անելով գերմանացի լրագրողի առջև դրված ակնոցը, հարցրեց,- ես կարծում եմ, որ ոչ մեկը չի վիճարկում, որ դա Ձեր ակնոցն է. ի՞նչ կասեիք, եթե ես վերցնեի ու նվիրեի Ձեզ»:
Գերմանացի լրգրողների ժպիտը խոսուն էր, օրինակը` դիպուկ:

ԱԺ փոխնախագահը, ի պատասխան լրագրողների հարցման, մերժել է նաև Ղարաբաղյան խնդրի կրոնական հիմքեր ունենալու մասին ադրբեջանական կեղծ ու անհիմն մեկնաբանությունները` տեղեկացնելով, որ ոչ միայն Հայաստանը մուսուլմանական բազմաթիվ երկրների հետ բարեկամական հարաբերություններ ունի, այլև մուսուլմանական բազմաթիվ երկրների հայկական գաղթօջախներում մեր հայրենակիցները սերտ համագործակցում են, ավելին` ինտեգրվել են այդ երկրների քաղաքացիական հասարակությանը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև հայ-թուրքական հարաբերություններին, հայոց ցեղասպանությանն ու նրա ճանաչմանն առնչվող հարցեր:

Գերմանացի լրագրողները շնորհակալություն են հայտնել պարոն Շարմազանովին անմիջականության ու անկեղծության համար, իսկ վերջինս հավաստիացրել է, որ Լեռնային Ղարաբաղ այցից հետո կամբողջանան նրանց պատկերացումները հիմնախնդրի վերաբերյալ:

«Այդ նորանկախ երկրում դուք կտեսնեք չափահաս մի սերունդ, որն ազատ մտածողություն ունի. չի տեսել ու չի ուզում իմանալ, թե ինչ բան է ադրբեջանական իշխանությունը: Նրանք միշտ առաջ են նայում ու շարժվում են առաջ», -նշել է Էդուարդ Շարմազանովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում