Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

ԱՄՆ-ը չի ուզում Հայաստանը ժողովրդավար ու զարգացած տեսնել. Լյուդմիլա Սարգսյան

Թուրքիան, ոչ թե Հայաստանն է ԱՄՆ ռազմավարական գործընկերը, հետևաբար ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի բյուջետային ուղերձը, որում կոչ է արվում 19 տոկոսով նվազեցնել Հայաստանին ցուցաբերվող տնտեսական օգնությունը, իսկ Թուրքիային հատկացվող գումարի չափն ավելացնել, լիովին սպասելի էր. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

«ԱՄՆ-ը Ցեղասպանության թեման շահարկում է, միանշանակորեն, ինչ-որ հարցերում Թուրքիային զսպելու, բայց ոչ՝ Ցեղասպանությունը ճանաչելու համար: Այս մոլորությունից պետք է մեկընդմիշտ դուրս գալ:

Երկրորդ, հայտարարություն էր արվել, որ Հայաստանին ֆինանսական օգնություն կտրամադրվի, եթե, իհարկե, նորմալ ընտրություններ անցկացվեն: Հետևաբար, սա ԱՄՆ-ի կողմից ցուցադրական քայլ է, որով նա փորձում է աշխարհին ցույց տալ՝ արվում է ամեն բան Հայաստանում ժողովրդավարության զարգացման համար: Փաստորեն, Հայաստանին տրվող ֆինանսական օգնությունը նվազեցնելով՝ ԱՄՆ հայաստանյան իշխանություններին զգոնության կոչ է անում:

Սա ամերիկյան մեծ խաղի մի փոքրիկ հատվածն է: Բայց սա դեռ չի նշանակում, որ ԱՄՆ-ը մեր երկիրն ուզում է տեսնել ժողորդավար ու զարգացած»,- նկատեց Լյուդմիլա Սարգսյանը:

Նշենք, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կայքի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր բյուջետային ուղերձում կոչ է արել 19 տոկոսով նվազեցնել Հայաստանին ցուցաբերվող տնտեսական օգնությունը:

Սկզբում Օբաման առաջարկել է Հայաստանին ցուցաբերվող օգնությունը կրճատել 32 տոկոսով: Նա առաջարկել է այս տարի Հայաստանին ցուցաբերվելիք 40 միլիոն դոլարի օգնությունը հաջորդ ֆինանսական տարում կրճատել 12,781,000 դոլարով և հասցնել մինչև 27,219,000 դոլարի:

Այս ամենի հետ մեկտեղ Օբաման առաջարկել է Թուրքիային ցուցաբերվող օգնության ծավալն ավելացնել 3.6 միլիոն դոլարով՝ Թուրքիայում միջազգային ռազմական կրթության ծրագրեր իրագործելու համար:

Վրաստանին ցուցաբերվելիք տնտեսական օգնության ծավալը նշված է 42,660,000 դոլար, իսկ Ադրբեջանինը՝ 11,029,000 դոլար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում