Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ըստ վրացիների` հայերն օգտագործում են վրացական «բրենդները»

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, Վրաստանի իշխանությունները պատրաստվում են ստուգել հայերի կողմից վրացական ապրանքանիշերի օգտագործման փաստը և այդ ապրանքանիշերն օտարերկրյա շուկաներում որպես հայկական ներկայացնելը:
Այս մասին հայտարարել է «Վրացպատենտի» ղեկավար Իրակլի Գվալաձեն: Նա շեշտել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանը յուրացնում է վրացական «բրենդները»:
Այդպիսի օրինակներ հայտնաբերվել են ֆրանսիական շուկայում: Ըստ Գվալաձեի` «այդպիսի օրինակներ եղել են նաև նախկինում: Ինչ վերաբերում է վերոնշյալ փաստին, ապա մենք փորձում ենք ստուգել այդ տեղեկությունը և հակադարձել համապատասխան կերպ: Մասնավորապես, անհրաժեշտ է ստուգել` արդյո՞ք առանձին բրենդներ Ֆրանսիայում ներկայացվել են որպես ապրանքանիշ, թե՞ միայն կրել են այդպիսի անվանումներ»:
Սակայն վրացիների կողմից ներկայացված օրինակները տարօրինակ են, քանի որ դրանք, որքան մեզ հայտնի է, պատենտավորված չեն որևէ ընկերության կողմից և կարող են ազատ օգտագործվել:
Մասնավորապես նշվում է, որ Ֆրանսիայի խանութներում վաճառվում է «Սապերավի» գինի` որպես հայկական ալկոհոլային արտադրանք (սապերավին խաղողի տեսակ է և դրանից արտադրված գինին ոչ մեկի կողմից չի կարող պատենտավորվել), տարակուսանք է հայտնվել թոնրի հացի` հավանաբար լավաշի կամ պուրիի վերաբերյալ, քաղցր սուջուխի վերաբերյալ: Ըստ Եվրոպայում բնակվող վրացիների` վրացական խաչապուրին իբր հայերը վաճառում են խաչատուրիանի անվան տակ:
Թե որքանով են լուրջ այս մեղադրանքները և ինչ ազդեցություն կունենա երկկողմ հարաբերությունների վրա` ժամանակը ցույց կտա: Բայց մեր կարծիքով, այս անհիմն մեղադրանքներին հայկական տնտեսվարողների պատասխանը պետք է արագ լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում