Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ

«Ես մեղադրյալներից միակն եմ, որը բենզինի հետ կապ չի ունեցել». Մարգար Օհանյան

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող բենզինի գործով դատավարությանն այսօր այսպիսի հայտարարություն արեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը:

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօրվա նիստում պետք է սկսվեր ամբաստանյալների հարցաքննությունը, սակայն երեք ամբաստանյալներն էլ՝ Սամվել Մախմուրյանը, Արա Լևոնյանը և Ստեփան Կարախանյանը հրաժարվեցին դատարանում ցուցմունք տալուց և խնդրեցին հիմք ընդունել իրենց նախաքննական ցուցմունքները:

Իսկ ըստ նախաքննական ցուցմունքների` երեք ամբաստանյալներն էլ իրենց մեղավոր էին ճանաչում ՃՈ նախկին պետին օժանդակելու մեջ:

Բենզինի պակաս ստանալու և հավելագրումների առումով այսօր Մարգար Օհանյանի հասցեին մեղադրանք չհնչեցրեց միայն Սամվել Մախմուրյանը:
ՃՈ տնտեսական բաժանմունքի տեխնիկ Սամվել Մախմուրյանն իր նախաքննական ցուցմունքում հայտնել էր, որ առաջին գումարտակի հաշվետվություններում Արա Լևոնյանի ցուցումով ավել քանակի բենզին է ցույց տվել, քան փաստացի ստացել է, սակայն երբ հաշվետվությունները կազմելուց հետո դրանք ստորագրության է տարել գումարտակի հրամանատարի մոտ և հարցրել, թե ինչու պետք է այդպես արվի, ինչպես գումարտակի նախկին հրամանատար Արսեն Արշակյանը, այնպես էլ ներկա հրամանատար Արսեն Մարդոյանը նրան կարգադրել են ամեն ինչ անել այնպես, ինչպես ասել է Արա Լևոնյանը: Ընդհանուր առմամբ, 2009-10 թթ. ընթացքում Մախմուրյանը Արա Լևոնյանի ցուցումով հաշվետվություններում ներկայացրել 98,100 լիտր բենզինի հավելագրում: 2011 թ. հունվար-հուլիս ամիսներին Արա Լևոնյանի ցուցումով հավելագրել 16,100 լիտր բենզին: Մախմուրյանն իր ցուցմունքում իրեն մեղավոր է ճանաչել Մարգար Օհանյանին բենզինի յուրացման մեջ օժանդակելու համար և նշել, որ մի քանի անգամ Արա Լևոնյանին հարցրել է, թե ինչու են պակաս ստանում, վերջինս էլ պատասխանել է, որ ղեկավարությունն է այդպես ցանկանում: Հետագա ցուցմունքներից մեկում էլ Մախմուրյանը նշել է, որ հավելագրումների մասին անձամբ տեղյակ է պահել Արսեն Արշակյանին, ով էլ հայտնել է, որ կճշտի այդ հարցերը Մարգար Օհանյանի հետ, Արա Լևոնյանն էլ հայտնել է, որ բենզինի հետ կապված հավելագրումների ցուցումը հենց Մարգար Օհանյանից է եկել, այդ իսկ պատճառով անմիջապես ՃՈ պետին Մախմուրյանն ինքը չի զեկուցել:

Ամբաստանյալ Արա Լևոնյանը ևս հրաժարվեց դատարանում ցուցմունք տալ. ասում էր թե լարվածության մեջ է… դատավորն առաջարկեց ժամանակ տրամադրել Լևոնյանին լարվածությունն անցկացնելու համար, սակայն դրանից էլ ամբաստանյալը հրաժարվեց ու կրկին խնդրեց հիմք ընդունել նախաքննական ցուցմունքները: Մասնավորապես դրանց համաձայն` Մարգար Օհանյանի կողմից յուրաքանչյուր ամսվա սկզբին հաստատվել է տվյալ ամսվա համար վառելիքի բաշխման ցուցակը և սահմանված չափաքանակն ըստ գումարտակի: 2010 թվականին Մարգար Օհանյանը Լևոնյանին կանչել է և հանձնարարել Ճանապարհային ոստիկանության գումարտակների համար նախատեսված բենզինի կտրոններից յուրաքանչյուր ամիս իրեն տալ 1-ին գումարտակի բենզինից` 1800 լիտր, 2-րդ գումարտակից` 2500 լիտր: Երբ Լևոնյանը հարցրել է Օհանյանին, թե գումարտակի հրամանատարներին ինչ պատասխան պետք է տա հարցերի դեպքում, Օհանյանն ասել, որ նրանք ավելորդ հարցեր չեն տալու: «Այդ խոսակցությունից հետո յոթ ամիս շարունակ 4300 լիտր բենզինի կտրոն եմ տվել Մարգար Օհանյանին, որը հետո Օհանյանը դարձրեց 8000 լիտր»,- ցուցմունքներից մեկում նշել է Լևոնյանը: Իրար անընդհատ հակասող ցուցմունքներից մեկ այլում Լևոնյանը նշել է, որ ընդհանուր առմամբ Մարգար Օհանյանին է տվել 574,420 լիտր բենզին և երբևէ որևէ գումարտակի հրամանատար իրենից չի հետաքրքրվել, թե ինչու է հավելագրում, բայց պակաս քանակությամբ բենզին տրամադրում, այդ իսկ պատճառով մտածել է, որ Մարգար Օհանյանն ասել է նրանց:

Երկու ամբաստանյալների ցուցմունքներից հետո Մարգար Օհանյանի պաշտպան Մկրտիչ Վասակյանը միջնորդեց դատարանին ամբաստանյալներին ցուցմունքների հետ կապված գոնե հարցեր տալու հնարավորություն տալ: Դատավորը թեև բավարարեց միջնորդությունը, ամբաստանյալները հրաժարվեցին խոսել:

Այնուհետ նույն նախաքննական ցուցմունքները հիմք ընդունելու հայտարարություն արեց ամբաստանյալ Ստեփան Կարախանյանը, որը ցուցմունքներից մեկում նշել էր, որ Արա Լևոնյանից է ստացել մի քանի անգամ ավելի քիչ բենզին, քան նշված է եղել փաստաթղթերում: Հետագա ցուցմունքներից մեկում Կարախանյանը հանկարծ հիշել է, որ Մարգար Օհանյանը իր և Արա Լևոնյանի ներկայությամբ կարգադրել է իրենց 2-րդ գումարտակի համար նախատեսված բենզինից 5-6 տոննա պակաս բենզինի կտրոն հատկացնել, այդպես էլ արվել է, սակայն դրանից հետո ստացվող բենզինը էլ ավելի պակաս է տրվել: Ըստ ցուցմունքի` երբ Կարախանյանը հարցրել է Լևոնյանին, թե ինչում է խնդիրը, վերջինս ասել, թե ՃՈ պետ Մարգար Օհանյանի հետ հարցը համաձայնեցված է: «Ես ինքս էլ մի քանի անգամ դիմել եմ Մարգար Օհանյանին ու հարցրել այդ մասին, Օհանյանն ասել է, որ հավելագրումների մասին տեղյակ է ու այդպես է հարկավոր»,- նշել է Կարախանյանը:

Հետաքրքիր է, որ Կարախանյանը նաև չի հերքել, որ իր ձեռքի տակ եղած բենզինից հաճախ տրամադրել է դստերը և որդուն` սեփական մեքենաների համար, մնացյալ մի շարք ծանոթներին էլ` լավության կարգով:

Ինչևէ, ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը դատարանին այսօր միջնորդություն արեց իրեն 3 օր ժամանակ տրամադրել իր բազմաթիվ հարցերը պատրաստելու համար, որոնք թեև օրենքով սահմանված կարգի համաձայն չի կարող ուղղել ամբաստանյալներին, սակայն ցանկանում է հնչեցնել դատարանի դահլիճում: «Այսօրվա ցուցմունքներում շատ բաներ ինձ համար իհարկե նորություն չէին, բայց շատ բաներ էլ փոխվեցին: Ինձ համար շատ զարմանալի է, թե եթե այս երեք ամբաստանյալները իրենց ցուցմունքները տվել են շատ ավելի շուտ, ի սկզբանե ինչու նրանց նկատմամբ մեղադրանք չէր առաջադրվել ու առաջադրվեց 2 ամիս անց, գուցե ինչ-որ պայմանավորվածություններ կան, 2 ամիս հետո նույն հարցով 3 մարդու նկատմամբ առաջադրվեց մեղադրանք ինձ օժանդակելու համար, սակայն որևէ նոր բացատրություն չկար: 40 րոպեի ընթացքում ես վկայից մեղադրյալ դարձա, ամեն ինչը եկավ հասավ իր ավարտական փուլին»,- դատավարության վերջում նշեց ՃՈ նախկին պետը` ընդգծելով, որ ինքը 4 մեղադրյալներից միակ մարդն է, որը բենզինի հետ որևէ կապ չի ունեցել:

Դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 20-ը, ժամը 11.30:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում