Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ մեկնարկել է Չինաստանի փոխնախագահ Սի Ցզիպինի շրջագայությունը ԱՄՆ, Իռլանդիա և Թուրքիա:
Չինաստանի փոխնախագահը նախ կայցելի ԱՄՆ, ուր կհանդիպի նախագահ Բարաք Օբամայի հետ, ապա այնտեղից կժամանի Իռլանդիա: Նշվում է, որ Ցզիպինը Թուրքիա կայցելի փետրվարի 20-ին:
Ակնկալվում է, որ Ցզիպինը հաջորդ տարի կզբաղեցնի երկրի նախագահի պաշտոնը: