Ինչպես հաղորդում են իշխանական մեր աղբյուրները, Արարատի մարզի Վազգեն Սարգսյանի անվան զորամասում նոր ձերբակալություններ են սպասվում, որոնք ավելի սկանդալային բացահայտումների հետ են կապված: Հիշեցնենք, որ այդ զորամասից գումարներ շորթելու մեղադրանքով արդեն երկու փոխգնդապետներ են ձերբակալվել: Մեր տեղեկություններով, ներկայում նոր ընթացք է ստացել նաեւ վերջերս Հադրութի զորամասերից մեկում սպանված զինվորի գործը: Ըստ այդմ, մի քանի հոգի, այդ թվում սպաներ, ովքեր գործով որպես վկաներ էին անցնում, այժմ գործում ներգրավված են մեղադրյալի կարգավիճակով: