Friday, 19 04 2024
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին

ԱՄՆ մեսիջը Հրազդանից

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը այսօր բավական հետաքրքրական գնահատական է տվել Հրազդանի քաղաքապետի ընտրությանը: Հիշեցնենք, որ այդ ընտրությանը գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը հաղթել էր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Սասուն Միքայելյանին՝ 1573 ձայնի տարբերությամբ:

Հիշեցնենք նաև, որ Հայ ազգային կոնգրեսը հայտարարել էր ընտրախախտումների մասին և իշխանությունից պահանջել էր անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, ընդ որում ոչ միայն Հրազդանի, այլ նաև այդ օրը ՏԻՄ 39 համայնքներում անցկացված ընտրությունների արդյունքները: Եվ ահա այդ ֆոնին Միացյալ Նահանգների դեսպանը Հրազդանի քաղաքապետի ընտրությունը գնահատում է մրցակցային և գոհունակություն հայտնում դրա ընթացքից: «Ինձ համար իսկապես հետաքրքիր էր իրական քաղաքական մրցակցություն տեսնել այստեղ, ինչը, իմ կարծիքով, շատ կարևոր է նաև առաջիկա [խորհրդարանական] ընտրությունների համար», ասել է դեսպան Հեֆերնը, նաև նշելով, որ ընտրության օրն անձամբ եղել է Հրազդանում և խոսել երկու կողմի ներկայացուցիչների հետ էլ ստանալով ընտրության ընթացքի նորմալության հավաստիացում:

Դեսպանը հայտարարել է, որ ուրախ էր տեսնել, որ տեղամասերում ամեն ինչ կարգին է: Այդպիսով, կարելի է թերևս արձանագրել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի իշխանությանը՝ Սերժ Սարգսյանին հուշում է, թե ընտրության ինչ որակի դեպքում գոհունակություն կհայտնի դրա արդյունքից: Այսինքն, եթե Սերժ Սարգսյանը կարողանա մայիսի 6-ին խորհրդարանի ընտրությանն ապահովել այնպիսի ընթացք, ինչպես եղել է փետրվարի 12-ին, ապա ԱՄՆ այդ ընտրությունը դրական կգնահատի: Այսինքն, ԱՄՆ համար ներկայումս առավել կարևոր է ոչ թե ընտրության ներքին որակը, այլ արտաքին շերտը՝ թե որքանով է ընտրության արդյունքը ստացվում աղմուկով կամ անաղմուկ:

Դժվար է ասել, թե ինչու է Արևմուտքը բավարարվում դրանով՝ Հայաստանում այս փուլում ավելին համարում է անհնար, թե պարզապես հետապնդում է այլ քաղաքական նպատակներ և կա Հայաստանի իշխանության հետ ընտրական գործընթացի վերաբերյալ պլատֆորմի վրա նոր քաղաքական գործարքների նպատակ: Համենայն դեպս, կարծես թե պարզ է առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ արևմտյան ուղենիշը, ինչից իհարկե պետք է հետևություն անեն թե քաղաքական ուժերը, թե հասարակական այլ շերտերը:

Բանն այն է, որ ԱՄՆ դեսպանի գնահատականը ըստ էության կարող է նաև ուղենիշ համարվել այդ շերտերի համար, այն իմաստով, թե որն է լինելու իշխանության գործունեության սահմանն ու ինչ շրջանակում պետք է վերահսկողություն իրականացնել այդ գործունեության հանդեպ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում