TRT Haber-ի փոխանցմամբ` պաշտոնական Անկարան դատապարտել է Հնդկաստանում ու Վրաստանում Իսրայելի դիվանագիտական ավտոմեքենաների վրա իրագործված հարձակումները: Թուրքիայի ԱԳՆ-ը այս կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որում նշված է.
«Թուրքիան մշտապես հանդես է գալիս ահաբեկչության դեմ՝ անկախ դրա աղբյուրից ու պատճառից: Ելնելով դրանից՝ մենք դատապարտում ենք Հնդկաստանում և Վրաստանում իրականացված այդ հարձակումները և տուժածներին մաղթում ենք շուտափույթ վերականգնում»: