Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Քրիստն ուզում էր գյուղում հարս գնար` մեկ տարով դատապարտեցին

Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 30-ամյա Քրիստինե Հակոբյանը երևի հոգնել էր դիզայներական աշխատանքից, տունը մնալուց և հայրենի գյուղում փնտրում էր համագյուղացի իր տղամարդուն: Եվ որպեսզի իր ուզած տղամարդուն գտնի, իր նախընտրած ձևերով տնտղում էր տարբեր կարգավիճակի տղամարդկանց:

Սկսենք վերջին տուժողից` Արթուր Հայրապետյանից: Արթուրը բանակից նոր էր եկել: Դե` «որձ երեխա, ջահել տղա», Քրիստինեին տեսել հավանել էր, հետո մի քանի բան էր իմացել իրենից մոտ տասը տարի մեծ Քրիստինեի մասին, ու մինչև ցանկացել էր կապերը խզել` ուշ էր եղել: Քրիստինեն Արթուրին «թասիբի» էր գցել, ապրիլի 23-ին տանից ներկած ձու (որ «գունավոր» հուշեր մնան) և գինի էր վերցրել` ժամանակը գյուղական ձևով ավելի հետաքրքիր դարձնելու համար, …ու Արթուրի հետ քնել: Ու քանի որ Արթուրը չէր համաձայնել գիշերը նրա հետ անցկացնել, դրանից Քիսոն կատաղել էր. սկզբում փորձել էր նրանց տուն ներխուժել` որպես «հարս», իսկ երբ Ա պլանը ձախողվել էր, նա անցել էր գործողության Բ տարբերակին. անցյալ տարվա ապրիլի 27-ին վազել էր Վաղարշապատի ոստիկանություն, թե` հասեք, Արթուրն ինձ խոստացել է ամուսնանալ, բայց բռնությամբ սեռական հարաբերություն է ունեցել` զրկելով ինձ կուսությունից: Դե ոստիկանությունում էլ, բնականաբար, քրեական գործ էր հարուցվել բռնաբարության փաստով, իսկ հետո այլ բան էր պարզվել:

2010թ. ամռանից Քրիստինեն և Արթուրը միմյանց հետ շփվել են հեռախոսով: 2011-ի հունվարի 2-ին էլ նրանք հանդիպել և Արթուր Հայրապետյանի ավտոմեքենայով առանձնացել են գյուղից դուրս մի տեղ, ավտոմեքենայի մեջ մերկացել են, մի քիչ «գզվռտվել», սակայն այդ ժամանակ նրանց միջև սեռական հարաբերություն չի եղել: Ապրիլի 23-ին էլ Արթուրը զանգահարել է Քրիստինե Հակոբյանին և առաջարկել հանդիպել իր բարեկամի տանը, որտեղ ոչ ոք չի բնակվում: Երեկոյան Քրիստինեն հորը խաբել է, թե` աշխատանքի է գնում, դուրս է եկել տանից և գնացել է Արթուրի հետ հանդիպման: Այնտեղ երկու անգամ սեռական հարաբերություն են ունեցել, հետո միասին հավաքել են անկողինը, Քրիստինեն հետը վերցրել է մնացած ձուն և բաժանվել են միմյանցից:

Քրգործի նախաքննության ընթացքում, սակայն, Քրիստինեն իրարամերժ բացատրություններ և ցուցմունքներ է տվել. մի դեպքում հայտնել է, որ Արթուրի հետ սեռական հարաբերություն է ունեցել իր կամքով, հետո ասել, թե` վերջինս բռնաբարել է իրեն: Ասել է, որ սկզբում ինքն է իր կամքով վերնահագուստը հանել, իսկ երբ Արթուրը բռնությամբ հանել է իր ներքնազգեստը` հասկացել է նրա մտքինը, սակայն չի հասցրել կանխել: Ավելի ուշ Քրիստինեն լրացուցիչ բացատրություն է տվել և հայտնել, որ իր կամքով է տրվել Արթուրին: Ինչ վերաբերում է ավտոմեքենայի մեջ մերկանալուն, ապա Քրիստինեն ասել է, թե դա արել է` Արթուրից կարոտը առնելու նպատակով. ցանկացել է, որ նա սիրի իրեն, սակայն սեռական հարաբերություն ունենալու առաջարկ Արթուրը չի արել:

Հետո պարզվել է, որ Քրիստինեն ոչ միայն Արթուրին է սեռապես ճանաչում, այլ նաև համագյուղացիներ Սարգիս Անտոնյանին, Գագիկ Բաբայանին, ինչպես նաև Դողս գյուղի բնակիչ Սեյրան Խաչատրյանին: Ու չնայած «ո՞ւր է իմ համագյուղացի տղամարդը» սերիալի ապագա հերոսուհին ժխտել է նրանց հետ սեռական կապ ունենալու փաստը, բայց այդ անձինք ոչ միայն դա հաստատել են առերես հարցաքննության ժամանակ, այլ նաև մանրամասների ու հետևանքների մասին պատմել: Սարգիս Անտոնյանը պատմել է, որ 2009-ի օգոստոսին, Քրիստինեի հետ «Բումերանգ» հյուրանոցում մի քանի անգամ սեռական հարաբերություն է ունեցել: 2 օր հետո, Քրիստինեն ու նրա մայրը` Ալվարդ Հակոբյանը, եկել են իրենց տուն և պահանջել, որ իր կնոջը տանից դուրս անեն և Քրիստինեին որպես հարս տուն ընդունեն: Դե, տղայի ընտանիքի անդամներն էլ, որպեսզի Սարգսի նորաստեղծ ընտանիքը չքայքայեն` մորն ու աղջկան 50.000 դրամ են տվել, որ «շառից հեռու» մնան, ու հարցը փակել:

Ինչ վերաբերում է համագյուղացի Գագիկ Բաբայանի հետ ունեցած կապին, ապա Քրիստինեն իր ցուցմունքում նշել է, որ նրա հետ հաճախել են տարբեր տեղեր` սրճարան, կինո, հյուրանոցային համալիր, որտեղ «պաչպչվել» են, մեկ-մեկ էլ իբր Երևանով հիանալու նպատակով բարձրացել բարձրահարկ շենքերի տանիքներ… Իսկ թե այնտեղից իրականում ինչերով են հիացել` իրենք ու Աստված կիմանան: Իսկ երբ ծնողները տանից բացակայել են, Քրիստինեն Դողս գյուղի զուգընկեր Սեյրան Խաչատրյանին է հրավիրել իրենց տուն:
Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության` Քրիստինե Հակոբյանի մոտ կուսաթաղանթի անատոմիական ամբողջականությունը թարմ խախտված է: Դատաբժիշկը չի բացառել, որ մինչ Քրիստինե Հակոբյանի կուսաթաղանթի թարմ պատռվելը տեղի ունենար սեռական հարաբերություն` առանց կուսաթաղանթի անատոմիական ամբողջականության խախտման:

Ի վերջո, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Արթուր Հայրապետյանը չի բռնաբարել Քրիստինե Հակոբյանին, և Արթուրի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով և բումերանգի տրամաբանությամբ շուռ է եկել հենց Քրիստինեի դեմ: Նրան մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար, որով նա անձին մեղադրել է ծանր հանցագործություն կատարելու մեջ (քր.օր.-ի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով): Քրիստինե Հակոբյանն իրեն մեղավոր չի ճանաչել և դատաքննության ժամանակ դատարանին հայտնել է, որ Արթուրին ճանաչել է վաղուց, վերջինս իր եղբոր դասընկերն է եղել: Դեպքի օրվա հետ կապված` ամբաստանյալն ասել է, որ ապրիլի 23-ին Արթուրը զանգահարել է իրեն և հանդիպել են գյուղում` Արթուրի բարեկամի տանը, որտեղ վերջինս իր կամքին հակառակ տիրացել է իրեն: Հետո Արթուր Հայրապետյանն առաջարկել է գնալ` ասելով, որ ինքն աղջիկ չէ: Ճանապարհին ինքը շոկի մեջ է եղել, գլուխը պտտվել է, չի հասկացել, թե ինչ է կատարվում, թե ինչպես է ստացվել այդ ամենը: Հետո նկատել է, որ արյուն է գալիս: Ինքը զանգել է Արթուրին` դա հայտնելու, սակայն վերջինս անհասանելի է եղել: Հասնելով տուն, չի իմացել ինչ անի և այդ մասին պատմել է հորը: Հայրը գնացել է Արթուրի տուն, սակայն վերջինս հերքել է այդ ամենը:

Հայրը կորցրել է իրեն` չիմանալով անելիքը: Հետո, իր պատվի համար, դիմել է դատական բժշկի, սակայն առանց ուղեգրի հրաժարվել են իրեն հետազոտել: Հարցի միակ լուծումը մնացել է բողոքելը, որպեսզի ինքը կարողանա ուղեգիր վերցնել: Գնացել է ոստիկանություն և պատմել եղելությունը: Իրենց տուն է գնացել Արթուր Հայրապետյանի հայրը և փորձել համոզել իրեն՝ բողոքը հետ վերցնել, սակայն ինքը չի համոզվել` ասելով, որ նրանք ստորացրել են իրեն և իր պատվի հետ են խաղացել: Ոչ մեկի հետ ինքը նախկինում սեռական հարաբերություն չի ունեցել: Հանդիպումներ ունեցել է, բայց ոչ սեռական հարաբերություններ: Ասել է, որ ինքն Արթուրին սիրել է, բայց իր կողմից մեծ սխալ է եղել վերջինիս հետ քնելը, սակայն դա իր կամքով չի եղել:

Վկա Արթուր Հայրապետյանն էլ նշել է, որ 2010-ի հունիսին է եկել բանակից և Քրիստինեին գյուղում տեսել ու հավանել է: Հետաքրքրվել է և իմացել, որ իր մորաքրոջ տղան քնել է նրա հետ, նրանից վերցրել է Քրիստինե Հակոբյանի հեռախոսահամարը և հեռախոսով սկսել շփվել նրա հետ: Երբ իմացել է, որ իրենց գյուղի Սարգիս Անտոնյանին Քրիստինե Հակոբյանը շառ է արել, վերջինիս շանտաժ է արել, փող ուզել, փորձել է խզել իր կապը վերջինիս հետ, փոխել է համարը: Մինչև 2011թ. հունվար ամիսը Քրիստինեն զանգահարել է իրեն: Նորից հանդիպել են, գնացել են քաղաքից դուրս, մերկացել են, Քրիստինե Հակոբյանը նստել է իր վրա: Ինքն իմացել է, որ Քրիստինե Հակոբյանը շառ է, փորձել է հեռու մնալ: Ապրիլի 23-ին Քրիստինեն ամբողջ օրը զանգահարել է իրեն, երբ ինքը հարցրել է, թե ի՞նչ է Քրիստինեի ուզածը, վերջինս պատասխանել է. «Տղամարդ չե՞ս, չե՞ս ուզում բան անել…..»:

Հանդիպել են գյուղում, իր բարեկամի տանը, որտեղ խմիչք են օգտագործել, և Քրիստինեն գայթակղել է իրեն` ասել է, որ ինքը կույս է: Երկու անգամ այդ օրը քնել է վերջինիս հետ` իր «թասիբի» համար, իսկ երբ ուզեցել են որպես հարս «նաղդել» իր վրա, Արթուրն ասել է, մինչ իրենց հանդիպումը Քրիստինեն հասցրել է մի քանի այլ տղամարդկանց հետ «առուն թռնել»: Սեռական ակտից 2-3 օր անց Քրիստինեն իրեն զանգել՝ հանդիպում է պահանջել, ինքը սակայն մերժել է, իսկ ապրիլի 27-ին Արթուրն իմացել է, որ մեղադրվում է բռնաբարության մեջ:

Դե դատարանն էլ, լսելով վկաներին, ուսումնասիրելով գործում եղած ապացույցները, գտել էր, որ Քրիստինեն իսկապես սուտ մատնություն է կատարել և քր.օր.-ի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման համար նրան դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով և կիրառելով համաներում` նրան ազատել պատժի կրումից: Սակայն Քրիստինե Հակոբյանը ոչ թե համաներում է ուզում, այլ արդարացում և այդ մասին վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարան:

Հ.Գ. Եթե դատարանը բավարարի, Քրիստինեն դատական երրորդ ատյանում կարող է կուսության վերականգնում էլ պահանջել:

«Ժամանակ»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում