Փետրվարի 13-ին` ժամը 12.15-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները բերման են ենթարկել վարդենիսցի 23-ամյա մի բնակչի, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի զանգված:
Ըստ փորձագետի որոշման՝ հայտնաբերվածը 9,1 գրամ մարիխուանա թմրամիջոց է:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն: