Աշխարհի ամենաթան քաղաքների վարկանիշային աղյուսակում առաջատարների փոփոխություն է տեղի ունեցել. առաջին տեղը զբաղեցրել է շվեյցարական Ցյուրիխ քաղաքը, իսկ նախկին առաջատար Տոկիոն հայտնվել է երկրորդ հորիզոնականում: Այս մասին ասվում է Economist Intelligence Unit-ի պաշտոնական հաղորդագրության մեջ, որն ամեն տարի կազմում է The Worldwide Cost of Living հաշվետվությունը:
Ամենաթանկ քաղաքների տասնյակում տեղ են գտել հիմնականում Ճապոնիայի, Շվեյցարիայի և Ավստրալիայի քաղաքները, ինչը, ի թիվս այլ հանգամանքների, կարող է պայմանավորված լինել այս երկրներում ճգնաժամի պայմաններում տեղական արժույթի ամրապնդման հետ: Վարկանիշային աղյուսակում երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ժնևը, չորրորդում Օսական է, հինգերորդում՝ Օսլոն: Տասնյակի մեջ են մտել նաև Փարիզը, Սիդնեյը, Մելբուրնը, Սինգապուրը և Ֆրանկֆուրտը:
Ինչ վերաբերում է կյանքի համար ամենաէժան քաղաքներին, ապա վերջին՝ 130-րդ տեղը զբաղեցրել է Պակիստանի Կարաչի քաղաքը, իսկ նախավերջին տեղում Մումբաին է (Հնդկաստան):
Հաշվետվությունը կազմելիս վերլուծության են ենթարկվել այդ քաղաքներում վաճառվող 160 ապրանքների ու ծառայությունների գներ: