Ինչպես հղորդում է The Turkish Press-ը, Վանի նահանգում ստեղծվել է նոր ավիաընկերություն, որն առաջին անգամ թռիչքներ կիրականացնի Վան-Երևան ուղղությամբ: Ընկերությունը կկոչվի Van Way Airlines, որը անգլերենի թուրքերեն ակցենտով կարելի է թարգմանել որպես «մեկ ուղղության ավիաընկերություն»:
Ինչպես հաղորդել է ընկերությունը հիմնադրած գործարար Ասլան Բայրամը, «սկզբից ավիափոխադրումներ իրականացնելու գաղափարն ինձ ռիսկային էր թվում, սակայն այն աջակցությունը, որ ստացա, ինձ ստիպեց այս որոշումը կայացնել»: Հունվարի 15-ից ավիաընկերությունը ուղևորափոխադրումներ կկատարի թուրքական Գազիանտեպ, Տրաբզոն և Անկարա:
Ընկերության ղեկավարն ասել է, որ նախատեսված են ուղևորափոխադրումներ նաև Երևան, Թեհրան, Թավրիզ, Իրաք` Սուլեյմանիա և Էրբիլ քաղաքներ: