ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը 2011թ.-ի առաջին օրերն անցկացնում է ծննդավայրում` Կապանի վարչական շրջանի Ագարակ գյուղում: Մեր ունեցած տեղեկություններով, բացի նրանից, որ տեղացի պաշտոնյաները շնորհավորում են նախարարի Նոր տարին, նրա հետ նաև առանձնազրույցներ են ունենում ու քննարկում հետագա ծրագրերը. չէ՞ որ 2011թ.-ը նախընտրական տարի է, իսկ նախարարի խոսքը Սյունիքում կշիռ ունի: Շարքային կապանցիներն էլ մտածում են, թե երբ կկարգավորվեն էներգասնուցման խնդիրները: Թաղամասեր կան, որտեղ համարյա ամեն օր վթարներ են գրանցվում: Էներգետիկները բացատրում են, որ սնուցման մի կետից չափից ավելի մեծ թվով սպառողներ են օգտվում, ինչը հանգեցնում է ծանրաբեռնվածության ու վթարների: