Փետրվարի 13-ին` ժամը 17.00-ի սահմաններում, «Ֆորդ Սկորպիոն» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 17-րդ կմ-ին բախվել է ճամփեզրին կայանված «ԿամԱԶ-5511» մակնիշի ավտոմեքենային:
Բախման հետևանքով «Ֆորդ Սկորպիոն»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն: