Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Գույները՝ հօգուտ իշխանության

Կառավարող կոալիցիայի հայտարարությունը, որ հրապարակվեց փետրվարի 13-ին, կարծես թե նոր իրավիճակ է ստեղծում Հայաստանում: Ի՞նչ է նշանակում կոալիցիոն կուսակցությունների առանձին ցուցակ: Իհարկե, դա կարող է շատ բան նշանակել, բայց որպես այդ քաղաքական որոշման հետևանք՝ թերևս կարող է լինել հետևյալը. Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ամենայն հավանականությամբ փորձելու է «Օրինաց երկրի» հետ միասին խորհրդարանում ապահովել բացարձակ մեծամասնություն:

Այսինքն՝ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը կունենան այնպիսի ծավալ, որ մեծամասնության համար ԲՀԿ-ի կարիքը չլինի: Ներկայումս ՀՀԿ-ն ինքնին ունի այդպիսի ծավալ, սակայն մարտավարական նկատառումներից ելնելով՝ Հանրապետականը, բնականաբար, կփորձի որոշակիորեն նվազեցնել իր տոկոսները ՕԵԿ-ի հաշվին՝ այդպիսով թերևս ցրելով լարվածությունը, որ կարող է առաջանալ ՀՀԿ բացարձակ հաղթանակ ապահովելու ճանապարհին, եթե դրվի այդպիսի խնդիր: Այսինքն՝ շատ հավանական է, որ ՀՀԿ-ն կփորձի ՕԵԿ-ի հետ միասին ապահովել համամասնական մոտ 40-45 տոկոս ձայն, իսկ մնացյալն էլ համալրել մեծամասնական եղանակով՝ արդյունքում ստանալով դե յուրե՝ ոչ, բայց դե ֆակտո անվիճելի և բացարձակ մեծամասնություն:

ԲՀԿ-ի խնդիրը, առանձին ցուցակների պարագայում, կլինի ընդդիմությունից հնարավորինս շատ ձայն վերցնելը: «Բարգավաճ Հայաստան»-ն անկասկած հանդես կգա ընդգծված ընդդիմադիր կեցվածքով, կփորձի հնարավորինս տարանջատվել Հանրապետականից, հնարավորինս խուսափել մինչ այժմ իշխանության գործունեության պատասխանատվությունից, ամեն ինչ ներկայացնել այնպես, կարծես արվել է ԲՀԿ-ի կամքին հակառակ: Այդ հարցում փորձ կարվի շեշտը դնել Գագիկ Ծառուկյանի հանրային որոշակի վարկանիշի վրա, ինչպես նաև նրա դրամական հնարավորությունների միջոցով փորձ կարվի պարզապես «գնել» այդ վարկանիշի մի զգալի մասն էլ:

Արդյունքում ԲՀԿ-ն դե յուրե դառնում է լրջագույն մրցակից թե ՀՀԿ-ի, թե ընդդիմության համար, իսկ դե ֆակտո՝ նկատի ունենալով կոալիցիոն համաձայնագիրը, ԲՀԿ-ն լուրջ մրցակից է միայն ընդդիմության համար: Այդպիսով, առանձին ցուցակների պարագայում «Բարգավաճ Հայաստան»-ի խնդիրը դառնում է ընդդիմությունից ձայն վերցնելը, ինչը, նկատի ունենալով ընդդիմության ներկայումս ունեցած գրեթե ռեկորդային ցածր վարկանիշը վերջին չորս տարիների ընթացքում, ԲՀԿ-ի համար դառնում է կարծես թե միանգամայն լուծելի խնդիր:

Տվյալ պարագայում ընդդիմադիր դաշտի արձագանքը կարող է լինել միայն համախմբումը և միասնական ճակատով հանդես գալը, այսինքն՝ դաշտը սևի ու սպիտակի բաժանելը: Եթե ընդդիմադիր ուժերը ընտրություններին հետապնդում են իրական հաջողություն, այլ ոչ թե մի քանի մանդատ, ապա սևի ու սպիտակի բաժանումը այլևս այլընտրանք չունի, այլապես բազմերանգ դաշտում իշխանության մարտավարության հաջողության հավանականությունը բավական հեշտությամբ մեծանում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում