Փետրվարի 6-ին` ժամը 17.45-ին, Մայիսյան գյուղի համայնքապետից ոստիկանության Ախուրյանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ 1928թ. ծնված Ցողիկ Մարտիրոսյանը տանը հանկարծամահ է եղել:
Փետրվարի 13-ին Շիրակի մարզի դատաբժշկական նախնական փորձաքննության եզրակացությամբ՝ Մարտիրոսյանը մահացել է «անհայտ էթիոլոգիայի» սուր թունավորումից:
Հանգամանքները պարզվում են:
«Առաջին լրատվական»-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ կատարվում է նախաքննություն: