Իրանի վերջին շահ՝ Մուհամադ Ռեզա Փահլավիի ավագ որդու՝ Ռեզա Փահլավիի կայքի փոխանցմամբ, Փահլավի ընտանիքի երկրորդ արու զավակը՝ 44-ամյա Ալի Ռեզա Փահլավին, դեկտեմբերի 4-ի առավոտյան, ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում ինքնասպան է եղել:
Ավագ եղբոր փոխանցմամբ, նա ողբում էր այն, ինչ տեղի է ունենում Իրանում, նաև խիստ տառապում էր հոր և քրոջ մահվան պատճառով:
Հարկ է նշել, որ նախկին շահի կրտսեր դուստրը՝ Լեյլա Փահլավին, ևս ինքնասպան է եղել` 2001 թվականին Լոնդոնում մեծ քանակությամբ քնաբեր ընդունելով: