Փետրվարի 14-ին և 15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, փետրվարի 16-ին և 18-ին շրջանների զգալի մասում, իսկ փետրվարի 17-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ մառախուղ:
Քամին հարավարևելյան` 2-7 մ/վրկ, փետրվարի 16-ին և 18-ին առանձին վայրերում սպասվումէ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 15-16-ը գիշերը կբարձրանա 10-12, ցերեկը` 3-4 աստիճանով:
Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Երևանում փետրվարի 14-15-ը առանց տեղումների եղանակ, փետրվարի 16-18-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ, քամու ուժգնացում 10-15 մ/վրկ:
Երևան քաղաքի փետրվարի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
օդի առավելագույն ջերմաստիճան 18.40C (1979 թ.)
օդի նվազագույն ջերմաստիճան -21.5 0C (1887 թ.)
օդի միջին օրական ջերմաստիճան -0.90C