Իտալիայի Ռեջիո Էմիլիա քաղաքում մեկնարկած շախմատի ավանդական մրցաշարի 7-րդ տուրում Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Մորոզևիչի հետ և վաստակած 4 միավորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Առաջատար Ֆրանցիսկո Վալեխոն պարտվեց ադրբեջանցի Վուգար Հաշիմովին և թույլ տվեց վերջինիս հավասարվել իրեն:
Վալեխո-Հաշիմով 0:1
Մովսիսյան-Մորոզեւիչ 1/2
Իվանչուկ-Նավարա 0:1
Օնիշչուկ-Կարուանա 1/2
Գոդենա-Շորտ 0:1