Նախօրեին Թուրքիայի տարբեր հատվածներում ձերբակալվել են 5 հոգի, որոնք ենթադրաբար կապ ունեն Ալ-Ղաիդա ահաբեկչական կազմակերպության հետ: Ըստ Today’s Zaman-ի` ձերբակալված 5 հոգին ներկայացել են որպես ուսանողներ: «Մենք ձերբակալել ենք այդ հինգ հոգուն 5 տարբեր քաղաքներում` Հաթայ, Ստամբուլ, Կայսերի, Անթալիա և Իզմիր», ասել է մի պաշտոնյա: «Այս մարդիկ պատկանում են Ալ-Ղաիդայի էգեյան մասնաճյուղին: Նրանց առաջնորդն այժմ Աֆղանստանում է, պայքարում է Ալ-Ղաիդայի համար»: Խմբի ղեկավարը` Զաքարյան, մի ժամանակ բանտարկված է եղել Թուրքիայում, ապա միացել է ամերիկյան զորքերի դեմ պայքարին Աֆղանստանում: Այս ձերբակալությունները հաջորդել են ամբողջ Եվրոպայում նմանատիպ ձերբակալություններին: