Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն զգուշացրել է Իրանի դեմ պատերազմի վտանգների մասին` ասելով, որ դա ողբերգական կլինի տարածաշրջանի համար: Այս մասին հաղորդում է Press TV-ն:
Ելույթ ունենալով Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում՝ Դավութօղլուն ասել է, որ ռազմական հարձակումը աղետ է, և այդ մասին անգամ պետք չէ մտածել: «Հատկապես մեր տարածաշրջանում նման պատմական շրջադարձի ժամանակ մենք մեկ այլ լարված իրավիճակ չենք ցանկանում տեսնել»,- ասել է նա:
Դավութօղլուի կարծիքով՝ դա չի կարելի համարել խելամիտ քայլ, և իրենք դա կհամարեն գործողություն ընդդեմ Թուրքիայի: Թուրքիան երբեք չի ընդունի մի նոր լարվածություն տարածաշրջանում:
Նա վերահաստատել է Թուրքիայի աջակցությունը Իրանին՝ ասելով, որ Իրանը ցանկանում է միայն խաղաղ միջուկային տեխնոլոգիաներ ունենալու իրավունք ունենալ: